Հասմիկ Պապյանը և Զարուհի Մուրադյանն անձնական երաշխավորություններ են ներկայացրել Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար
Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, ազատամարտիկ Վահան Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար։ Այս մասին տեղեկացնում է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Հիշեցնենք, որ ազատամարտիկ Վահան Բադասյանը կալանավորվել է հունվարի 30-ին: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Հունվարի 28-ին Եռաբլուրում զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա. «Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»: Հենց այս հայտարարությունից հետո նա բերման է ենթարկվել ԱԱԾ:
Վահան Բադասյանը չի ընդունում իրեն առաջադված մեղադրանքը:
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Մեղսագրվող արարքը Վահան Բադասյանը չի կատարել. Պաշտպան
- Կարին Տոնոյան. Վահան Բադասյանն ասել է այն, ինչ ամեն օր հարյուրավոր ու հազարավոր հայեր ասում են
- Կոչուբաևը՝ Բադասյանի գործով դատախազին. Ավելի լավ է ուսադիրներդ դնես, gg, yandex քշես
- Ավետիք Իշխանյան. Բադասյանն ասաց այն, ինչ շատ շատերը երազում են, որ կատարվի
- Վարոսյան. Բադասյանի հայտարարությունը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով
- Վահան Բադասյանը կալանավորվել է
- Դատարանը քննում է Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդությունը
- «Մինչև վերջերս Փաշինյանին պաշտպանող Բադասյանը կորցրել է իր տունը, հարազատների շիրիմները»
- Պահանջ. «Անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին»
- Վահան Բադասյանին բերման են ենթարկել ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին