Եթե 2020թ. ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ Արցախում պատերազմից կարելի էր խուսափել։ Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը բավականաչափ երկար ժամանակ է ամեն ինչ ծրագրել։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է։
«Ադրբեջանն ակնհայտորեն բավականին երկար ժամանակ ծրագրել էր թե՛ տեղեկատվական հարձակումը, թե՛ մարտական գործողությունների սկիզբը։ Սակայն գործողությունների նման զարգացումից հնարավոր էր խուսափել։
Եթե ես իշխանության լինեի, ես ուղղակի վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Եվ եթե այն լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացում և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամուն անկասկած կկանգնեցնեինք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Նավալնին կարողանում են քաոս ստեղծել և իրենց բավականին հարմարավետ են զգում այդ իրավիճակում. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան․ Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին