Քաղաքական 20:28 06/02/2021 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Նոր իշխանությունն ինչ-որ պաթոլոգիական վախ ունի բանակից

Անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ ազգն ու պետականությունը պահպանելու համար։ Այդպես է կարծում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդգծում` հենց այդ պատճառով է վերադարձել մեծ քաղաքականություն։ Այս մասին նա խոսել է  Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում։ 

Հայաստանը պետք է ընդարձակի համագործակցությունը Ռուսաստանի հետ

Հարց-Պարո՛ն Քոչարյան, Ղարաբաղի խնդիրները սկսվել են Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ։ Ըստ Ձեզ՝ ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենախոշոր աշխարհաքաղաքական աղե՞տն է։

Ռ.Քոչարյան-Ռուսաստանի նախագահը շատ լավ էր արտահայտվել այդ թեմայով. ոմանք սիրտ չունեն, ոմանք՝ բանականություն։ Բայց արդեն շատ ժամանակ է անցել։ Հիմա ավելի լավ է խոսել ոչ թե Խորհրդային Միության վերականգնման, այլ լիարժեք ժամանակակից ինտեգրացիայի մասին։ Այդ համատեքստում աշխարհը բազմաթիվ օրինակներ է տալիս։

Եվրասիական Միության ինտեգրացիան շատ ավելի խորն է, հետաքրքիր և ընդարձակ, քան ինտեգրացիան ԱՊՀ-ի շրջանակներում, որը շատ ու շատ պայմանական է։ Գլոբալ գործընթացները փոխարինվում են ինչ-ինչ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներով։ Եվ այդ առումով, կարծում եմ, Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին, շատ ավելի խորը, քան հիմա է անում։

Հարց-Դուք պատրաստավո՞ւմ եք վերադառնալ մեծ քաղաքականություն։

Ռ.Քոչարյան-Ես վերադարձել եմ մեծ քաղաքականություն։ Ես որոշ ժամանակ բացակայել եմ այնտեղից, բայց վերջին երկու-երեք տարին կրկին այստեղ եմ։ Մենք հիմա կանխատեսելի, հասկանալի և ուժեղ անհատների մեծ պահանջարկ ենք զգում։ Դա զգացվում է նաև սոցիալական ցանցերում։ Այդ աստիճանը դժվար է չափել, բայց ես հասկանում եմ, որ եթե ընտրություններ լինեն, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, երկբևեռ կդառնան։

Հարց- Գործող իշխանությունն ընդդեմ արմատական ընդդիմությա՞ն։

Ռ.Քոչարյան-Կարծում եմ՝ ոչ պարզապես արմատական ընդդիմություն։ Դա ընտրություն կլինի իշխանության և նրա հակոտնյաների միջև։ Մարդիկ ճաշակել են պոպուլզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները։ ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա։

Իմ օրոք պատերազմ չէր սկսվի

Հարց-Բայց Հայաստանը հիմա խորհրդարանական հանրապետություն է։ Նախագահի պաշտոնն արդեն այն չէ, ինչ ձեր ժամանակ էր։ Պե՞տք է սպասել Ձեր վերադարձին վարչապետության տեսանկյունից։

Ռ.Քոչարյան-Ես նախընտրում եմ նախագահական հանրապետությունը-կիսանախագահական հանրապետությունը, ինչպիսին ունեինք առաջ։ Չեմ կարծում, որ անցումը խորհրդարանական հանրապետության` ժամանակին ճիշտ որոշում է եղել։

Կարծում եմ` պատերազմը նույնպես ցույց տվեց, որ այնուամենայնիվ կառավարման կիսանախագահական համակարգն ավելի լավ է հավասարակշռում քաղաքական ուժերի շահերը։ Այսօր խորհրդարանական մեծամասնության իշխանությունը որևէ բանով սահմանափակված չէ։ Հայաստանի ոչ մի նախագահ այնպիսի իշխանություն չի ունեցել, ինչպիսին այսօր ունի վարչապետը։

Եթե նրա կոալիցիան այդպիսի մեծամասնություն չունենար խորհրդարանում, բոլորովին այլ իրավիճակ կլիներ։ Անհրաժեշտություն կլիներ համաձայնեցնել մյուս կուսակցությունների հետ։ Բայց վարչապետը բացարձակ իշխանություն ստացավ։ Նախագահը երկար ժամանակ չէր կարողանում գոնե բարձրաձայնել խնդիրները, ուշադրություն հրավիրել դրանց վրա։ Միայն վերջերս նախագահի ինստիտուտը սկսեց կյանքի ինչ-որ նշաններ ցուցաբերել։

Հարց-Եթե ենթադրենք, որ 2020թ․–ի աշնանը դուք լինեիք Հայաստանի ղեկավարը, դուք Ղարաբաղի հարցում կկրկնեիք նույն քայլերը, որոնք արել եք 1990-ականների՞ն, թե՞ նոր վեկտոր կընտրեիք։

Ռ.Քոչարյան-Այսինքն, եթե պատերա՞զմ սկսվեր։

Հարց-Այո։

Ռ.Քոչարյան-Դե, նախևառաջ ես վստահ եմ, որ պատերազմ չէր սկսվի։ Այսպիսի պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթանակի հավանականությունը մեծ է։ Սա այն դեպքը չէ, երբ սահմանամերձ լարվածությունը վերաճում է պատերազմի։ Սա ծրագրված տեղեկատվական հարձակում էր, մարտական գործողությունների մեկնարկ, և ակնհայտ է, որ այդ ամենը բավական երկար ժամանակ էր նախապատրաստվել։ Այսինքն ես պարզապես վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Իսկ եթե լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացիա և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամին ուղղակի կկանգնեցվեր։ Անկասկած։

Պարտությունն օրինաչափ է, եթե հետաքրքրում են միայն Facebook–ի լայքերը

Հարց-Ձեր կարծիքով ի՞նչը որոշեց պատերազմի ելքը։

Ռ.Քոչարյան-Մի ամբողջ շարք սխալ որոշումները։ Դրանք պետք է բաժանել երկու փուլի․ բոլոր սխալները, որոնք արվել են պատերազմից առաջ և այն, ինչ արվել է պատերազմի ընթացքում։ Լիակատար ձախողումներ են եղել դիվանագիտական պայքարում. բանակցությունները փակուղի էին մտել, դիվանագիտության համար տեղ չկար։ Բայց դա փողոցից մարդկանց իշխանության գալու օրինաչափ հետևանքն է՝ քաղաքական փորձ, աշխարհաքաղաքական իրողությունների մասին պատկերացում չունեցող մարդկանց։ Մարդկանց, որոնք ապրում են այսօրվա օրով, որոնց գլխավոր հոգսը Facebook–ում լայքերի քանակն է։

Նրանց համար վիրտուալ իրականությունն ու սոցիալական ցանցերն են հայրենիքը։ Դա նրանց բնակության միջավայրն է և շատ պայմանական կապ ունի երկրի հետ, որն ունի սահմաններ, և որոնք պետք է պաշտպանել։ Դրա համար հարկավոր է հասկանալ և ամրացնել անվտանգության ոլորտը, դիվանագիտական ջանքեր են անհրաժեշտ ինչ-որ սպառնալիքներ չեզոքացնելու, դրանք զգալու համար։ Բայց մարդիկ միանգամայն այլ բանով էին զբաղված։ Նրանք վիրտուալ իրականության մեջ էին ապրում, և այսօր ժողովուրդը սարսափելի բարձր գին է վճարում նման ընտրության համար։

Այս ամենը կարելի է որակել որպես հետևոաղական գործողություններ, որոնք հանգեցրին նախածրագրված պարտության։ Եվ այդպես է մտածում Հայաստանի բնակչության զգալի մասը։

Հարց-Եվս մի պահ կար, որը ոչ ոք չհասկացավ։ Ղարաբաղի տարածքում վերջին ռազմական արշավները ցույց էին տալիս եթե ոչ առավելություն, ապա առնվազն հավասարություն տեղեկատվական դաշտում։ Ինչո՞ւ էին այս անգամ մարդիկ ապատեղեկացված։

Ռ.Քոչարյան-44 օր մարդկանց խաբել են, թե մենք հաղթում ենք։ Մինչև վերջին օրը գիտակցություն չկար, որ մենք պարտվում ենք, որ մենք բազմաթիվ զոհեր ունենք, սպանվածներ, վիրավորներ, որ մենք Հայրենիք ենք կորցնում։ Եթե մարդիկ իմանային այդ մասին, դա նրանց կմոբիլիզացներ։ Իսկ ի՞նչ է մոբիլիզացիան։ Դա առաջին հերթին բոլոր ռեսուրսների կենտրոնացումն է։ Բայց անգամ մարդկանց մոբիլիզացիայի պլանը կիսով չափ կատարվեց՝ այն ծրագրով, որը Հայաստանում կար դեռ նախորդ իշխանությունների ժամանակից․ օր առաջին, օր երկրորդ, օր երրորդ։ Քանի մարդ, որ զինվորական ստորաբաժանումներով պետք է գնա համալրման, ինչ է հարկավոր մարդկային կորուստների փոխհատուցման և նյութական  կորուստների փոխհատուցման համար։

Բայց բացարձակապես ամեն ինչ ձախողեցին։ Փայլուն կերպով էր իրականացվում միայն տեղեկատվությունը բնակչությունից թաքցնելը։ Իսկ մենք 30 տարվա ընթացքում տեղում կանգնած չէինք, ամրապնդել էինք առաջնագիծը և բանակը մշտապես համալրվում էր մարտական տեխնիկայով։

Հարց-Սակայն նոր իշխանությունները կրճատեցին ռազմական բյուջեն․․․

Ռ.Քոչարյան-Նոր իշխանություններն առհասարակ փոխեցին մոտեցումը ռազմական շինարարությունը։ Այսինքն, ինչո՞ւմն է խնդիրը։ Նոր իշխանությունն ինչ-որ պաթոլոգիական վախ ունի բանակից։ Նրանք իրենք բանակում չեն ծառայել և բանակին մեծ անվստահությամբ էին վերաբերվում։

Ես այդ բանակը ստեղծողներից մեկն եմ։ Հեղափոխությունից հետո նոր իշխանությունների առաջնային խնդիրն էր նսեմացնել բանակի դերը հանրության մեջ, իսկ պատերազմող երկրում այն միշտ պետք է այլ մակարդակի վրա լինի։ Գեներալիտետի և պատերազմի հերոսների վարկաբեկման արշավ սկսվեց։ Սկսեցին ազատվել մարտական սպաներից, որոնք առաջին և երկրորդ պատերազմների փորձն ունեին։ Նրանց փոխարեն բերեցին իշխանությանը հավատարիմ մարդկանց։ Անվտանգության առաջնահերթությունը փոխարինեցին հավատարմության առաջնահերթությամբ։ Հենց դա էր տեղի ունենում բառացիորեն 2018 թվականից։

Բայց ի՞նչ սպասել, եթե խորհրդարանական մեծամասնության անդամները համաձայնում են այն մտքի հետ, որ իրենք վարչապետի ուսապարկերն են։ Եվ դա բառացիորեն իշխող կուսակցության մամուլի քարտուղարի արտահայտությունն է՝ որ վարչապետի ուսապարկը ընտրվելու նույն շանսերը կունենար, ինչ և իշխող կուսակցության բոլոր անդամները։ Ուստի տեղի ունեցածն իշխող խմբակցության սխալն է, սակայն գերիշխող դերը խաղում է վարչապետը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}