2021 թվականը սկսվել է գնաճով
2020թ-ի հունվարի համեմատ 2021 թ. նույն ամսին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերքներ զգալի գնաճ են արձանագրել: Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%: Տվյալները հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.6-2.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 2.3%-ով:
Սննդամթերքի գներ: 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4%, իսկ դեկտեմբերի համեմատ 4.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 9.5% և 23.0% գնաճերը:
Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է
9.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 23.0% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 12.0%, իսկ
2020թ. դեկտեմբերի համեմատ`9.5% գնաճ:
2021թ. հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 17.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.4 տոկոսային կետով:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 16.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.2% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 44.3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 6.7%):
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ
գրանցվել է 8.4%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.0% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.9% և 12.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% և 1.6% ):
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Ձվի գինը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ աճել է 26.4%-ով, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.7%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 40.7%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ:
2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ մսամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 0.1%
գնանկում, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հունվարին
2020թ. հունվարի համեմատ գրանցվել է 10.8%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 12.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.1%):
2021թ. հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և
ծովամթերքի՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի 1.1%, սուրճի, թեյի կակաոյի 1.2% գնաճ:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 5.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.7% գնաճ:
2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի
նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.6%, հագուստի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7%, կահույքի և կահավորանքի՝ 0.9%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների՝ 2.6%, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 2.9%, դեղագործական ապրանքների 4.6% գնաճ: Գրասենյակային պարագաների գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ:
2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են
համապատասխանաբար 3.1% և 3.8%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.5% և 20.2% գնանկում:
Հարակից հրապարակումներ`
- 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 3.6 տոկոս. ԿԲ նախագահ
- Ամբողջ աշխարհում արևածաղկի և եգիպտացորենի ձեթի շուկաներում նկատվել է գնաճ. Գեղամ Գևորգյան
- Թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո, վստահաբար, գնաճ չի լինի. նախարար
- Հայաստանի սպառողական շուկայում տարեկան գնաճը օգոստոսին կազմել է 1,8%
- Արմեն Պողոսյան. Բոլոր ասպարեզներում է գնաճ նկատվում
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին