ՀՀ-ից Լաչինի միջանցքով Արցախ կարող են այցելել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամ» ալիքում գրառում է արել՝ ի հավելումն երեկվա գրառմանը, որի համաձայն՝ միջազգային մեդիան Արցախ մտնելու համար պետք է ստանա ադրբեջանական հավատարմագիր։
Միքայել Մինասյանը գրել է.
«Ֆրանսիական պատվիրակության պատմությունից հետո, Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Վաղարշակ Հարությունյանին նամակ է գրել, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար և մինչև նոր ցուցումներ ստանալը, խաղաղապահները Արցախի տարածք թույլ կտան այն երկրների քաղաքացիների մուտքը, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը։ Նամակում նշված է, որ նման մոտեցումն իրականացվում է Նիկոլի և Իլհամի հունվարի 11-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ Վաղարշակ Հարությունյանը, շառից-փորձանքից հեռո, այդ նամակը գաղտնի է պահել։
Այդ նամակի էությունն այն է, որ Հայաստայից Լաչինի միջանցքով Արցախ կարող են այցելել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները։ Մնացած բոլորը պետք է Արցախ այցելության թույլտվություն ստանան Ադրբեջանից։ Ինչևէ, ակնհայտ է, որ Հայաստանը վերահաստատել է ծեծվող տղայի կարգավիճակը և չի մտածում դրանից դուրս գալու մասին։ Այս հարցով Հայաստանի ԱԳՆ լռությունը դրա ակնհայտ հաստատումն է։
Հ.Գ. Այն սփյուռքահայերին, որոնք իրենց բոլոր վերջույթներով աջակցում են Նիկոլին և ցանկանում են այցելել Արցախ, անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ադրբեջանական դեսպանատների անձնակազմերի հետ շփումներում»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը դեսպանին ասել է՝ միջազգային մեդիան Արցախ մտնելու համար պետք է ստանա ադրբեջանական հավատարմագիր. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում իշխանությունը թուրք-ադրբեջանական գործակալների բանդայի ձեռքում է
- Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը և Արցախի ՊԲ-ն առաջիկայում կկազմալուծվի. Միքայել Մինասյան
- Հայաստանից դուրս Նիկոլի «բազարը» 4 ուղղությամբ է․ Միքայել Մինասյան
- Նիկոլը դիակ է, քանի որ չեն կողմնորոշվել՝ ով է հուղարկավորելու, փտում է ու գարշահոտով թունավորում է ամբողջ տունը. Միքայել Մինասյան
- Շուշին դարձավ ադրբեջանական Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան