Ջավախքից հնարավոր կլինի արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան
Հաշվի առնելով այն փաստը, որ ջավախքցիների մեծ մասն իրենց ընտանիքներն է պահում արտագնա աշխատանքի մեկնելով, հիմնականում՝ Ռուսաստան, Վրաստանում քննարկվում է բնակիչներին գումար վաստակելու համար երկրից մեկնելու թույլտվության հարցը։ Օրերս Վրաստանի քաղաքացիներին հնարավոր կլինի մեկնել Հայաստան՝ Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետով, այնտեղից էլ՝ նշանակման երկիր: Այս մասին գրում է Jnews-ը։
Վրաստանը 2020թ. մարտից փակել է իր սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար: Մուտքը և ելքը Վրաստանից իրականացվում է միայն հատուկ դեպքերով, միայն ԱԳՆ թույլտվությամբ՝ յուրաքանչյուր դեպքում առանձին։ Փետրվարի 1-ից այդ կարգավորումները հեշտացվել են միայն օդային հաղորդակցության համար:
Հայաստանի Հանրապետությունն իր ցամաքային սահմանները բացել է դեռևս հունվարի կեսերին՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքը բացասական թեստով։ Սակայն Վրաստանի քաղաքացիները չէին կարող հատել սահմանը, քանի որ Վրաստանը երկրից դուրս չէր թողնում իր քաղաքացիներին, բացառությամբ հատուկ դեպքերի: Արտագնա աշխատանքի մեկնողների համար Վրաստանում որոշել են հատուկ դեպքերում քաղաքացիների մեկնումը Հայաստան հնարավոր դարձնել: Մանրամասները պարզ կլինի առաջիկա օրերին:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է իր աշխատանքը
- Վրաստանը երկիր կթողնի Covid-19-ի պատվաստում անցած օտարերկրացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան