Արցախում անհետ կորածներին խնդրով ՌԴ խաղաղապահներին դիմել է շուրջ 2400 մարդ
Ստեփանակերտում աշխատանքը շարունակում է քաղաքացիների ընդունելության կետը, որը «թեժ գծի» օգնությամբ հավաքագրում է պատերազմի մասնակիցների, անհետ կորածների տվյալները։ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս ընթացքում արդեն ավելի քան 2392 մարդ դիմել է քաղաքացիների ընդունելության կետ, նրանցից 584 -ը՝ «թեժ գծի» օգնությամբ։
Հաղորագրությունում նշվում է, որ անհետ կորածների որոնումն իրականացնում են ռուս խաղաղապահները` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ։
Բոլոր դիմումներն արձանագրվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորածներին գտնելու խնդրանքով ՌԴ խաղաղապահներին դիմել է ավելի քան 2300 մարդ
- Անհետ կորածների հարազատները Կառավարության անգործությունը կվիճարկեն Վարչական դատարանում
- Պատերազմն արդեն 45 օր է, վերջացել է, անհետ կորածների խնդրով ոչ մի առարկայական գործողություն․Արմեն Մինասյան
- Անհետ կորածների որոնողական խմբերի քանակը երեքից հասցվել է հինգի. Դմիտրի Պերեպելկին
- Տ․ Ավինյանը՝ գերիների և անհետ կորածների հարցի մասին
- Անհետ կորածների և զոհվածների մարմինների փոխանցման հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան