Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որտեղ բնակչության կեսից ավելին պատվաստվել է COVID-19-ի դեմ
Իսրայելը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ երկրի բնակիչների կեսից ավելին պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ Իսրայելում, որտեղ ապրում է 8,9 միլիոն մարդ, պատվաստվել է 5,54 միլիոն քաղաքացի կամ բնակչության 62,42%-ը:
Պատվաստված բնակչության թվով երկրորդ տեղն է գրավել Արաբական Միացյալ Էմիրությունները (44,79%), երրորդը՝ Սեյշելները (40,49%):
Պատվաստումների 10 տոկոսի շեմը հատել են Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԱՄՆ-ն (12,84%) և Բահրեյնը (11,63%):
Պատվաստանյութ ստացած մարդկանց թվի առումով (42 միլիոն մարդ) Միացյալ Նահանգները շարունակում է լինել առաջատարն աշխարհում։ Երկրորդ տեղում Չինաստանն էր (պատվաստված 31,2 միլիոն), երրորդում՝ Մեծ Բրիտանիան (12,6 միլիոն):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցում է դեպքերի թիվը: