Իրանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել
Թեհրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարության կողմից «Արաբական ծոց» արտահայտությամբ հրապարակում անելու կապակցությամբ: Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն պարզաբանել է, որ Ռուսաստանի արտգործնախարարության արաբալեզու Twitter-ի գրառումներից մեկում «Պարսից ծոց»-ի փոխարեն նշվում է «Արաբական ծոց» անվանումը:
«Մոսկվայում մեր երկրի դեսպանության միջոցով բողոքի նոտա է ուղարկվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն»,- ասել է Խաթիբզադեն:
«ՌԻԱ նովոստի»-ն հստակեցնում է, որ Իրանը ջրային այդ տարածքի անունը ճանաչում է բացառապես «Պարսից ծոց» անվանմամբ և չի ընդունում «Արաբական ծոց» կամ միայն «Ծոց» անունները, քանի որ դրանք համարում է պատմական անվանը չհամապատասխանող:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան