Կորոնավիրուսի հետևանքով Արարատում բնակարանային գողությունները նվազել են
Արարատի մարզում 2020թ. ընթացքում մարզում արձանագրվել է հանցագործության 1856 դեպք, որը 16.7%-ով ավելի է 2019թ. համեմատ: Նման վիճակագրություն է հրապարակել գլխավոր դատախազությունը։
Մարզի տարածքում 2020թ.կատարվել է 6 սպանություն, ինչը մեկով ավելի է 2019թ. համեմատ: Սպանության դեպքերով բացահայտումը կազմել է 80%:
9-ով, կամ 8,7%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 2020թ. կազմել է 91,8%` նախորդ տարվա 92,4%-ի դիմաց:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով, հարուցվել է 55 քրեական գործ՝ 2019թ. համեմատ 5-ով ավելի (այս մասով արդյունքները կամփոփվեն առանձին):
2020թ. արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 706 դեպք՝ 26-ով, կամ 3,6 տոկոսով նվազ 2019թ. համեմատ: Թեև ավազակային հարձակման դեպքերը նվազել են 3-ով (4-7) կամ շուրջ 43 տոկոսով, սակայն այս հանցագործություններով բացահայտման ցոցւանիշը 2019թ. համեմատ ևս նվազել է:
Ըստ աղբյուրի, էապես՝ 50 տոկոսով նվազեն են հատկապես բնակարանային գողությունները: Այս դեպքերով 2020թ. դրությամբ քննվող 74 քրեական գործերով բացահայտումը կազմել է 35,1 տոկոս, ինչը 6 տոկոսով ավելի է 2019թ. համեմատ:
«Այս դինամիկան պայմանավորված է մի կողմից կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բնակարաններից քաղաքացիների համեմատաբար քիչ բացակայություններով, տեղի ունեցած պատերազմով, իսկ մյուս կողմից 2019թ. ընթացքում այս հանցատեսակի կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավման ուղղությամբ մարզի դատախազության կողմից նախաձեռնված և ոստիկանության, համայնքային մարմինների կողմից իրականացված կոնկրետ գործողություններով: Մասնավորապես՝ մարզի դատախազության առաջարկով մի շարք համայնքների մուտքերը և ելքերը, գլխավոր ճանապարհները համալրվել են տեսանկարահանող սարքերով, միջոցներ են ձեռնարկվել քաղաքային բնակավայրերում բազմաբնակարան շենքերի շքամուտքերը կոդավորված փականներով, տեսանկարահանող սարքերով կահավորելու, պատշաճ լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ»,-նշում են դատախազությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները