«Հայ Ձմեռ պապ»-ի նվերները՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը 600 հազար դրամ է փոխանցել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի հաշվեհամարին։
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դա դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած «Երեխաները՝ զինվորներին, սիրով և երախտագիտությամբ» խորագիրը կրող ցուցահանդեսի նվիրատվությունների ընդհանուր գումարն է:
Հայաստանի տարբեր մարզերում «Հայ Ձմեռ պապ»-ը հիմնադրել է կրթամշակութային Հավեսին սենյակներ, որոնց սաների ստեղծագործությունների ցուցահանդեսին հավաքված ամբողջ հասույթն ուղղվել է վիրավոր զինվորների խնդիրների լուծմանը:
Իսկ Հադրութցի փոքրիկների «Բաբո-ձեդո» և «Սպիտակ Խաչ» պաննոների համար նվիրատվություն կատարած բարերարները ցանկություն են հայտնել այդ նկարները ևս տրամադրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։
«Պատերազմի վիրավորներին օգնելու առաջարկն եկավ երեխաներից, և դա ամենակարևորն էր, ամենաջերմացնողը»,- նշել է հիմնադրամի ղեկավար Արմինե Պետրոսյանը:
Արմինե Պետրոսյանը մշակույթի գործիչների հետ այցելել է Զինվորի տուն ու նվիրել այդ պանոնները:
Հարակից հրապարակումներ`
- «Երեխաները՝ զինվորներին, սիրով և երախտագիտությամբ»
- Վիրավոր զինծառայողները վստահ են՝ պատերազմի վերջն իրենք են դնելու Շահումյանն ու Գետաշենը վերցնելով
- Համբերություն և ժամանակ՝ կփորձենք ոտքի կանգնեցնել մեր բոլոր վիրավոր զինվորներին. «Հայրենիքի պաշտպանի» բժշկուհի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին