Ովքեր կարող են հատել Նինոծմինդա-Բավրա անցակետը
Որպեսզի Վրաստանի քաղաքացիները կարողանան Նինոծմինդայի անցակետով մուտք գործել Հայաստան, պետք է դիմեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան ( յուրաքանչյուր բնակիչ պետք է դիմի իր մունիցիպալիտետի քաղաքապետարան)։
Իսկ գյուղերի բնակիչները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան Նինոծմինդայի անցակետով, պետք է կապ հաստատեն գյուղի լիազորի հետ։ Իսկ քաղաքի բնակիչները՝ քաղաքապետարան։
nor.ge-ն գրում է, որ Վրաստանի սահմանը հատելու թույլտվություն կարող են ստանալ ուսանողները, մարդիկ ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ բուժօգնություն (հարկավոր է տեղեկանք բժշկից) և արտագնա աշխատանքի մեկնողները: Հատկանշական է, որ արտագնա աշխատանքի մեկնելու համար թույլտվություն ստանալուց հետո լքելով Վրաստանը՝ անձն իրավունք չի ունենա 2 ամսվա ընթացքում վերադառնալ երկիր:
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Նինոծմինդա-Բավրա անցակետը վերսկսել է իր աշխատանքը, սակայն սահմանը հատելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքում փետրվարի 10-ին բողոքի ակցիա կանցկացվի՝ Ռուսաստանի և Հայաստանի հետ Վրաստանի սահմանների բացման պահանջով
- Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է իր աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան