52 310 հայրենազրկված արցախցի վերադարձել է հայրենիք. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ինչպես նաև մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակչությանը: Խաղաղապահ գործողությունների վերաբերյալ հերթական տեղեկատվական թերթիկն է հրապարկել ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 32 հայրենազրկված: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս 52 310 հայրենազրկված արցախցի վերադարձել է հայրենիք:
Ըստ հաղորդագրության, խաղաղապահ զորակազմի Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորների խմբերը շարունակում են իրենց աշխատանքը Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 58 հա տարածք, 35 կմ ճանապարհ, 49 բնակելի շենք, 39 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և վնասազերծվել:
Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1191.3 հա տարածք, 352 կմ ճանապարհ, 1170 բնակելի շենք, ներառյալ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,181 պայթուցիկ առարկա:
Ըստ աղբյուրի, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու միջոցառումները համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է իրականացվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ 51 հազար 408 հայրենազրկված արցախցի տեղափոխվել է Ստեփանակերտ
- 50 հազար 521 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
- Շուրջ 48,700 հայրենազրկված արցախցիներ, ըստ ՌԴ ՊՆ-ի տեղափոխվել են Ստեփանակերտ
- Ավելի քան 48200 հայրենազրկված արցախցի վերադարձել է Ատեփանակերտ
- 47 հազար 475 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին