Իշխան Սաղաթելյան. Մենք դեմ ենք եղել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին
Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ իշխանությունը արտահերթ ընտրությունների պահանջարկի վերաբերյալ հարցումն իրականացվել է «Իմ քայլը» խմբակցության ներսում։
«Հակառակ դեպքում կկարողանմային ֆիքսել, որ իսկապես կա հանրային պահանաջ այս չարիքի կառավարությանը հեռացնելու վերաբերյալ»,-ասել է Իշխան Սաղաթելյանը մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններ չանցկացնելու հնարավոր պատճառներին, դանշանկացական գործիչը երեքն է նշում, իշխանությունում կամ հասկացել են, որ վերարտադրման հնարավորություն չունեն, հասկացել է, որ լուրջ խնդիրներ ունի թիմի ներսում, քանի որ խորհրդարանում պատահաբար հայտնված անձինք կորցնելու են իրենց մանդատներն անավերադարձ, երրորդ պատճառն այն է, որ իշխանությունը կարծում է, որ կարող է մարսել տեղի ունեցածը, կեղծ օրակարգերով կարող են ժամանակ շահել ու ամրապնդել իրենց իշխանությունը։
«Բայց հենց այստեղ չարաչար սխալվում են, քանի որ հայ մարդը չի կարող հանդուրժել այս դավաճան իշխանության գործունեությունը»,-ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով, առաջիկա օրերին շարունակվելու են զանգվածային բողոքի ակցիաներ, երթեր, ցույցեր։
Առաջին հանրահավաքը նախատեսված է փետրվարի 20-ին։
Սաղաթելյանը նկատեց՝ ընդդիմադիր ուժերը երբեք չեն ասել, որ դեմ են արտահերթ ընտրություններին, ընդհակառակը խոսել են դրանց անհրաժաշետության մասին։
«Մենք դեմ ենք եղել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմակերպած արտահերթ ընտրություններին, նաև ասել ենք, թե ինչու»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Փաշինյանին չի հաջողվելու մնալ իշխանության։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ News.am-ի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին
- Փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել. Արման Աբովյան
- Գոհար Մելոյան. Պայթեց «Իմ քայլի» փչած հերթական ստի փուչիկը
- Փաշինյանի՝ արտահերթ ընտրության առաջարկը դրական արձագանք չի ստացել ԱԺ ընդդիմության կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան