«Իշխանություններն ընտրություններից զադնի են տալիս, քանի որ հասկանում են՝ Քոչարյանը երբեք չի պարտվել»
«Ռոբերտ Քոչարյանը մեր քաղաքական դաշտում մրցակից չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
Նրա խոսքով, այս էտապում միակ փրկությունն ու ելքը Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբումն է։ Ըստ նրա, այս փուլում այլ տարբերակ ուղղակի չկա։
«Իր վերջին հարցազրուցյում էլ նա հստակ գնահատականներ տվեց։ Եվ շատ կարևոր է, որ նա նշեց՝ մասնակցելու է արտահերթ ընտրություններին, եթե դրանք անցկացվեն։ Նա մասնակցում է, քանի որ հայրենասեր մարդիկ չեն կարող նեղանալ ու չմասնակցել ընտրություններին»,- նկատեց նա։
Ըստ քաղաքական գործչի, Ռոբերտ Քոչարյանը սիմվոլիկ կերպար է հայ ժողովրդի համար, ինչպիսի կերպար էր, օրինակ՝ Սյունքին ազատագրած Նժդեհը։
«Ապա նա հայտնվեց բանտում։ Ու եթե Արցախյան պատերազմի հաղթանակի սիմվոլը բանտում է, բնական է, որ Շուշին պետք է տրվեր։ Դրանք նշաններ էին, որ ցույց էին տալիս, թե ինչ է ուզում անել Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի մոտ լավն այն է, որ նա ցույց է տալիս, թե ինչ է ուզում անել ապագայում։ Այդ առումով ամեն ինչ պարզ էր»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Արամ Հարությունյանն ասաց. «Իշխանություններն ընտրություններից զադնի են տալիս, քանի որ հասկաում են՝ Քոչարյանը երբեք չի պարտվել»։
Ըստ Արամ Հարությունյանի, Ռոբերտ Քոչարյանն այն քաղաքական գործիչն է, ում բոլոր քայլերը հաշվարկված են։
«Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ էր, դա մեր բոլորի ամոթն է։ Դա նշանակում է, որ մենք մեր հաղթանակը չենք մարսել, այս հայրենիքն էլ մերը չի։ Մեծ մասի համար հայրենիքը կենացն էր։ Եվ հիմա, երբ իրոք հայրենիքը պահելու խնդիր կա, մարդիկ քննարկում են այդ հարցը։ Բանը հասել է նրան, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը պատրաստ է եղբոր հիշատակի, արածի վրայով անցնել, որ մենակ Նիկոլին դուր գա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան․ Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն
- Շատ կցանկանայի, որ առանց այս ամենի միջով անցնելու վերաարժևորեի կյանքը. Էդգար Գյանջումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան