ՌԴ ԱԳՆ-ն «զարմացած է» այն բանից, թե ինչպես է գնահատել Բորելը Ռուսաստան կատարած այցի արդյունքները
Ռուսական կողմը զարմացած է այն գնահատականներից, որոնք Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը տվել է իր Մոսկվա այցին, որոնք տարբերվում են նրա նախորդ հայտարարություններից: Այս մասին Tass-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ից՝ ի պատասխան Բորելի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, որոնք նա հրապարակել է իր բլոգում՝ Բրյուսել ժամանելուց հետո:
«Մենք զարմացանք, երբ ծանոթացանք այցի արդյունքների վերաբերյալ Բորելի գնահատականներին, դրանք խիստ հակասում են նրա հայտարարություններին, որոնք տրվել են Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում», - ասել են դիվանագիտական գերատեսչությունից:
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Բորելն «ամեն առիթ ունեցել է այցին անմիջապես իր գնահատականը տալու»՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած եզրափակիչ ասուլիսում, ինչն արվել է: Ռուսական կողմը, հիշեցնում է դիվանագիտական ծառայությունը, Բորելի ներկայությամբ մեկնաբանել է բանակցությունների արդյունքները:
«Ոչ ոք նրան չսահմանափակեց ո՛չ ժամանակով, ո՛չ էլ ձևաչափով: Միգուցե Բրյուսել ժամանելուն պես, եվրա-դիվանագիտության ղեկավարին բացատրվեց, թե ինչպես է պետք շեշտադրումներ անել, բայց դա միայն հաստատում է, թե ինչպես և ում կողմից է իրականում ձևավորվում ԵՄ քաղաքականությունը», - նշել է արտգործնախարարությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Բորելը իր բլոգում կարծիք է հայտնել, որ Ռուսաստան կատարած իր ուղևորության արդյունքները վկայում են այն մասին, որ Մոսկվան շահագրգռված չէ ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավմամբ: Նա նաև ասել է, որ Եվրամիությունը կարող է Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ կիրառել՝ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով՝ օգտագործելով նոր մեխանիզմ, որը նախատեսում է սահմանափակել մարդու իրավունքների խախտումները:
Բորելը Ռուսաստանում էր փետրվարի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում: Փետրվարի 5-ին նա հանդիպեց Լավրովի հետ: Այնուհետև եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշեց, որ Եվրամիությունն ու Ռուսաստանը «բաց և ազնիվ» երկխոսություն են անցկացրել երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի շուրջ, ներառյալ՝ պանդեմիայի և կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարը, միջուկային ծրագիր, Ուկրաինայի շուրջ տարաձայնություններ, Բրյուսելի աջակցությունը Նավալնիին և Ռուսաստանի Դաշնությունից արևմտյան դիվանագետների արտաքսումը, որոնք մասնակցել են չհամաձայնեցված բողոքների:
Հարակից հրապարակումներ`
- Բորելը հորդորում է ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև «լռության պատ» չստեղծել
- Լավրով. Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների հիմնական խնդիրը նորմալության բացակայությունն է
- Լավրովն ու Բորելը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան