Հայկ Ալումյան. Հասարակությունը սկսում է հասկանալ քաղաքական հետապնդումների իրական նպատակը
«Իրականությունն այն է, որ առաջին իսկ պահից սկսած գործից տեղյակ մարդկանց համար պարզ էր՝ իրականացվում է քաղաքական հետապնդում»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով ընթացող դատավարությանը։
Նա ընդգծեց, տարբեր էին ուղղակի պատկերացումները, թե ինչ քաղաքական նպատակներ են դրված այն անձանց առաջ, որոնք այս հետապնդումը սկսել են։
«Հիմա շատերի համար պարզ դարձավ, հասարակությւոնը սկսում է հասկանալ այդ քաղաքական հետապնդումների իրական նպատակը, թիրախը, թե ինչ էր այս ամեն ինչի տակ թաքնված»,- ասաց Ալումյանը։
Նա հիշեցրեց, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ քաղաքական գնահատակններ ներառող խոսքը դատավոր Աննա Դանիբեկյանն ընդհատեց ու թույլ չտվեց նրան շարունակել ելույթը։ Ալումյանը նկատեց, այնինչ իրականությունն այլ է, քան դատարանն է ուզում ներկայացնել։
Նա համոզմունք հայտնեց, որ այս ընթացքում լինելու են դեռ այնպիսի դեպքեր, երբ պաշտպանները փորձելու են ցույց տալ, թե ինչու է իրականացվում քաղաքական հետապնդումը, իսկ դատավորը կանխելու է պաշտպանական կողմի խոսքն այն պատրվակով, իբր թե դատարանում քաղաքական հայտարարություններ չպետք է տարվեն, մինչդեռ մարտի 1-ի իրադարձությունները քաղաքական են, մեղադրական եզրակացությունում քաղաքական գործընթացներ են ներկայացված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան