Փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել. Արման Աբովյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկվա հայտարարությանը:
«Փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել, ավելի ճիշտ ստում են ու չեն էլ կարմրում...
Հիշեցնեմ իրենց, որ խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և անձամբ Գագիկ Ծառուկյանի, հրաժարվել է Փաշինյանի հետ քննարկել ՄԻԱՅՆ ընտրությունների անցկացնելու պայմանները և մնացած հարցերը (ներկայիս իշխանությունների ներքո)՝ իրավամբ պահանջելով, որ Փաշինյանը հեռանա առանց քաղաքական սակարկությունների:
Ավելին, ինքը` Ծառուկյանը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխությունն այլընտրանք չունի, իսկ Փաշինյանի հեռանալուց հետո, անցումային շրջանից հետո պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:
Այնպես որ վերջ տվեք ստախոսությանը, միևնույն է դա ձեզ չի օգնի երկարաձգել ձեր իշխանության քաղաքական կյանքը»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Քաղաքականությունը նոր տեմպերով դուրս կգա փողոց
- Գոհար Մելոյան. Պայթեց «Իմ քայլի» փչած հերթական ստի փուչիկը
- Փաշինյանի՝ արտահերթ ընտրության առաջարկը դրական արձագանք չի ստացել ԱԺ ընդդիմության կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան