Բիլ Գեյթսը նշել է համաճարակից հետո մարդկությանը սպառնացող երկու վտանգների մասին
Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը YouTube-ի Veritasium հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի համաճարակից հետո մարդկությանը սպառնացող վտանգներն են կլիմայի փոփոխությունն ու բիոահաբեկչությունը: Այս մասին գրում է Ria-ն։
«Դրանցից մեկը կլիմայի փոփոխությունն է»,- ասել է Գեյթսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ վտանգների աշխարհը պատրաստ չէ:
Նրա կարծիքով, ամեն տարի այս գործոնի պատճառով մահացության մակարդակը «նույնիսկ ավելի բարձր» կլինի, քան ներկայիս համաճարակի ժամանակ:
Երկրորդ սպառնալիքը, ըստ Գեյթսի, բիոահաբեկչությունն է։
«Ինչ-որ մեկը, ով ցանկանում է վնաս պատճառել, կարող է ստեղծել վիրուս, ինչը նշանակում է, որ դրան բախվելու հավանականությունն ավելի բարձր է, համեմատած ներկայիս բնական համաճարակի հետ», - ավելացրել է Գեյթսը:
Ավելի վաղ Microsoft-ի հիմնադիրը Süddeutsche Zeitung գերմանական թերթին տված հարցազրույցում ասել էր, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ համաճարակին, որը կարող է տասն անգամ ավելի վատը լինել, քան COVID-19 համաճարակը:
«Հուսով եմ, որ երկու տարի անց իրավիճակն այլ տեսք կունենա: Պատվաստանյութեր, թեստեր, դեղամիջոցներ, համաճարակաբանություն, մոնիտորինգ. շատ բան կարելի է անել», - ասել էր նա:
Ըստ Գեյթսի, կորոնավիրուսը դարձել է առօրյա կյանքի մի մաս՝ նույն չափով, ինչ երկրաշարժերը, պտտահողմերը կամ կլիմայի փոփոխությունը, և նման սպառնալիքներին արձագանքը պետք է լինի գլոբալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան