Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստված 14 մարդ բրիտանական շտամով է վարակվել
Ստորին Սաքսոնիայում, Գերմանիայի հյուսիս-արևմուտքում, ծերանոցի 14 բնակիչներ կորոնավիրուսի դեմ Pfizer դեղմիջոցով պատվաստվելուց հետո վարակվել են SARS-CoV-2 բրիտանական շտամով: Այս մասին գրում է Ria-ն՝ հղում կատարելով տեղական իշխանությունների հայտարարությանը:
«Բելմեի ծերանոցներից մեկում վարակի բռնկում է տեղի ունեցել կորոնավիրուսի բրիտանական B.1.1.7 տարբերակով: Մուտացիան հայտնաբերվել է 14-ի մոտ՝ չնայած հունվարի 25-ին բոլոր բնակիչները ստացել են երկրորդ պատվաստումը», - ասված է հաղորդագրությունում:
Ծերանոցի բոլոր բնակիչները, ինչպես նաև աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները կարանտինում են:
Օսնաբրյուկ շրջանի ներկայացուցիչ Բուրխարդ Ռիեպենհոֆի խոսքերով, բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը եղել է առանց ախտանիշների կամ թեթև, ինչը, ըստ բժիշկների, կարող է պայմանավորված լինել պատվաստումների ազդեցությամբ:
Նշվում է, որ այժմ Եվրամիությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութեր՝ Pfizer ամերիկյան դեղագործական հսկայից և BioNTech գերմանական ստարտափից, Moderna-ն, ինչպես նաև AstraZeneca-ի դեղամիջոցը, որը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին