Ջալալ Հարությունյանը պատասխանատու է. ունենք ցեղասպանված բանակ. Զարուհի Փոստանջյան
«Իշխանությունները տարբեր հայտարարություններով ու նշանակումներով միտված շեղում են մեզ, որպեսզի չկարողանանք ուշքի գալ շոկից, սգից ու կորստից։ Ու դա անում են, որ լիարժեքորեն իրականացեն իրենց ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Անդրադառնալով Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակվելուն՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դրան քննադատաբար է մոտենում։
«Ջալալ Հարությունյանն այն մարդն է, ում ղեկավարած բանակը պարտվել է, և ունենք ցեղասպանված բանակ։ Եվ այդ պարագայում, եթե այս մարդը մեղքի բաժին չուներ այդ դավաճանության մեջ, ապա պետք է ապաքինվելուց հետո հայտարարություններով հանդես գար, նա պետք է խոսեր։ Այս նշանակումը բացասական է, քանի որ նա այնտեղ տապալեց ամեն ինչ, իսկ հիմա պետք է նմանատիպ իրադարձությունները շարունակվեն։ Ես այդպես եմ գնահատում։ Եթե նա համամիտ չի եղել, ապա առնվազն պետք է հայտարարությամբ հանդես գար։ Ու իր ղեկավարած բանակը պարտվել է, ինքը պետք է ինքնասպան լիներ։ Բանակը պարտվել է, քանի որ տեղի է ունեցել դավաճանություն։ Եթե ինքը մեղավոր չէր, դավաճանական խմբի մեջ չէր, ապա ինքը մեղավոր է ի պաշտոնե։ Այստեղ ինքն իրեն պետք է գնահատական տար, դա չի եղել»,- նկատեց նա։
Ըստ քաղաքական գործչի, պետք չէ մտածել, որ կարելի է այս իշխանությունների հետ որևէ հարցի շուրջ համագործակցել, իսկ արտահերթ ընտրությունները ևս համագործակցություն են այս իշխանությունների հետ։
«Սա խաղ է, և հետևաբար մենք պետք է հասկանանք՝ այս պահին ՀՀ-ում չի գործում ազգային իշխանություն, մենք չունենք ազգային կառավարություն, չունենք կառավարություն, որն ի զորու է բազում հարցերի պատասխանելու։ Այս կառավարությունն ի զորու չէ նաև թուրքական ապագա հարձակմանը պատասխանելու։ Հետևաբար, մենք պետք է արագ կազմակերպվենք ու ստեղծենք նոր ժամանակավոր կառավարություն, որը կկարողանա վերակազմակերպել բանակը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի՝ արտահերթ ընտրության առաջարկը դրական արձագանք չի ստացել ԱԺ ընդդիմության կողմից
- Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին