Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ջոնաթան Լաքոտի հետ
Փետրվարի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։
Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ, ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։