Սերբիայի նախագահին փորձել են սպանել
Սերբական ոստիկանությունը օպերատիվ տեղեկատվություն ունի, որ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձ էր նախապատրաստվում հունվարի 27-ին`Բելգրադում միջնադարյան Սերբիայի պետության հիմնադիր Ստեֆան Նեմանի հուշարձանի բացման օրը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայյտարարել է Քրեական ոստիկանության վարչության պետ Բոգդան Պուշիչը։
Ըստ Պուշիչի, հուշարձանի բացման արարողության ժամանակ «ավելի քան 850 հատուկ ջոկատայիններ են եղել, որպեսզի պաշտպանեն նախագահին` կապված այն բանի հետ, որ հետախուզական տվյալները ցույց էին տալիս, որ նրանք կփորձեն սպանել նրան»:
Իրենց հերթին, փետրվարի 4-ին, Սերբիայի իրավապահները Բելգրադում հատուկ գործողության ընթացքում բերման են ենթարկել կազմակերպված հանցավոր խմբի (ОПГ) 17 անդամների: Հաղորդվում է, որ կազմակերպված հանցավոր խումբը քողարկվել է որպես ֆուտբոլասերների խումբ, ուստի խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունեցել նաև «Ռայկո Միտիչ» և «Պարտիզան» մարզադաշտերում:
Սերբիայի ՆԳՆ-ի փոխանցմամբ, խմբին պատկանող բնակարաններում հայտնաբերվել է երկու դիպուկահար հրացան: Ձերբակալվածները մեղադրվում են դաժան սպանությունների, շորթումների, առևանգումների, թմրանյութերի վաճառքի մեջ: Սերբիայի նախագահի դեմ մահափորձին ձերբակալվածների մասնակցության վերաբերյալ վերջնական հաստատում դեռ չի ստացվել, կատարվում է հետաքննություն:
2020-ի հոկտեմբերի 20-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հատուկ դիմելով ազգին, պատերազմ հայտարարեց մաֆիային: Նա շեշտեց, որ հանցագործները «չեն կարողանա հաղթել պետությանը»: