Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի Բելգրադում
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում նշանակված 2022թ․ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի Բելգրադում: Այս մասին հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան, փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Որոշումը պայմանավորված է ռուսական սպորտի նկատմամբ ընդունած պատժամիջոցներով: UWW-ի բյուրոն որոշել է Ռուսաստանում աշխարհի առաջնությունն անցկացնել 2023թ․,իսկ քաղաքի անունը հայտնի կդառնա առաջիկայում: Այդ ստուգատեսը վարկանիշային է լինելու «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր քաշային կարգի վեց լավագույն մարզիկները կստանան օլիմպիական արտոնագիր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան