Ռուս խաղաղապահներն ապահովել են 150 տոննա ադրբեջանական բեռի առաքումը Քարվաճառի շրջան
Խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել հումանիտար բեռների տարանցումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Սոցիալական նշանակության ենթակառուցվածքների և բնակելի տների էներգիայի և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի երկրորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել 20 KamAZ մակնիշի ռազմական մեքենայից և հինգ ուղեկցող մեքենաներից, ավելի քան 150 տոննա շինանյութ է տեղափոխել Քելբաջարի շրջան: Շարասյան երթուղին անցել է Մատաղիս և Վանք բնակավայրերով:
ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան