Ինչպես պետք է ԱՄՆ-ն ստիպի Իրանին՝ կատարել միջուկային գործարքը
ԱՄՆ-ը պետք է առաջինը քայլ կատարի դեպի Իրան և, առաջին հերթին, թուլացնի իրանական նավթի գնման պատժամիջոցները և արտասահմանյան հաշիվներում սառեցնի Իրանի կենտրոնական բանկի միջոցները, որպեսզի հնարավոր լինի խոսել Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանների կատարման մասին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել «Ատլանտյան խորհրդին առընթեր Իրանի ապագայի նախաձեռնություններ» ծրագրի ղեկավար Բարբարա Սլավինը:
Իրանի իշխանությունները նախկինում վերջնագիր են ներկայացրել ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնին վերադարձնել գործարքին, հակառակ դեպքում սպառնալով կրճատել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների թիվը երկրում և սահմանափակել նրանց մուտքը օբյեկտներ:
Բացի այդ, Թեհրանը մտադիր է ուրանի հարստացումը հասցնել 20% (անհրաժեշտության դեպքում և ավելին), ինչպես նաև երեք ամսվա ընթացքում օգտագործել նոր սերնդի ցենտրիֆուգներ: ԱՄՆ-ն մինչ այժմ հանդես է եկել հայտարարություններով, որ նախ Իրանը պետք է վերադառնա միջուկային գործարքի պայմաններին, և միայն դրանից հետո Վաշինգտոնը կվերադառնա դրան:
«Եվրոպացիներն ասում են, որ եթե Իրանն ավելի առաջ գնա և իջեցնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության մակարդակը, ապա նրանք կարող են վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցները: Այսինքն՝ միայն Իրանը չէ, որ կարող է ճնշման գնալ: Այնպես որ՝ հուսով եմ, որ մենք կարող ենք որոշակի առաջընթաց գրանցել՝ կատարելով նվազագույն միջանկյալ քայլերը», - ասել է Սլավինը:
Ըստ նրա, նույնիսկ եթե Իրանը կատարի իր սպառնալիքները, միևնույն է, հնարավոր կլինի դրանք շրջանցել, չնայած դա կբարդացնի համաձայնությունների ձեռքբերման ողջ գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն անվանել է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պայմանը
- ԵՄ-ն կարող է միջնորդ դառնալ միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ երկխոսության համար
- Բայդենը հաստատում է Իրանի հետ միջուկային գործարքին ԱՄՆ-ին վերադարձնելու պատրաստակամությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան