Ադրբեջանցին Ջրակնում մահացել է ականի պայթյունից
Ադրբեջանի կողմից օկուպացրած Ջրակնի շրջանում հակատանկային ականի պայթյունից մահացել է ադրբեջանցի Մեհման Գուլիևը։ Նա եղել է «Վազ 2106» մեքենայով։
«Սպուտնիկ Ադրբեջան»-ի փոխանցմամբ, Գուլիևն անհետ կորել էր փետրվարի 4-ից։ Եղբոր անհետանալու դեպքի վերաբերյալ ոստիկանություն էր դիմել նրա եղբայրը՝ Շահին Գուլիևը։
Պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 7-ին։ Դեպքի վայրից դատախազության աշխատակիցները գտել են 1988 թվականին ծնված Մեհման Գուլիևի մարմինը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆիզուլիում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել
- Ադրբեջանցիները ավտովթարի են ենթարկվել Շուշիի մերձակայքում. 1 զոհ, 2 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան