Ամերիկացի դիվանագետ. Թուրքիան Վաշինգտոնի դաշնակիցն է
Անկարայում ԱՄՆ դեսպանը, ներկայացնելով Թուրքիայի նկատմամբ իր երկրի քաղաքականությունը, նշել է. «Անկարան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, և Վաշինգտոնը վստահում է Թուրքիայի տնտեսության հզորությանը և կարողությանը»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Դեյվիդ Սաթերֆիլդը կիրակի օրն ասել է, որ չնայած տարաձայնություններին, Միացյալ Նահանգները բոլոր, այդ թվում՝ տնտեսության և առևտրի ոլորտներում, կարևորում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները»:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հավելել է, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կարևոր գործընկերն է և տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցը:
Սաթերֆիլդը հավելել է, որ Թուրքիայում ԱՄՆ ներդրումների արժեքը գերազանցել է 30 միլիարդ դոլարը, և այդ երկրում գործում է 1700 ամերիկյան ընկերություն:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ամերիկացի դիվանագետի հայտարարությունն արվում է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները, տարբեր պատրվակներով, այդ թվում ռուսական S-400 հրթիռային համակարգի գնման պատճառով, պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի մի խումբ պաշտոնյաների և պաշտպանության ոլորտի նկատմամբ:
Արձագանքելով ԱՄՆ-ի այս քայլին, Թուրքիայի նախագահն ասել է, որ այս պատժամիջոցների արդյուքնում, Անկարան ավելի արագ քայլեր կձեռնարկի պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան