
Բայդեն. ԱՄՆ չի պատրաստվում վերացնել պատժամիջոցները՝ Իրանին բանակցային սեղան վերադարձնելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ վերջինիս հետ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր վերականագման մասին է: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը դուրս էր բերել ԱՄՆ-ը Իրանի միջուկային համաձայնագրից: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նախագահն այս մասին հայտնել է ուրբաթ օրը CBS News- ին տված հարցազրույցում, որից հատվածներ ցուցադրվել են կիրակի օրը:
Բայդենը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն առաջինը կվերացնի պատժամիջոցները՝ Իրանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Միևնույն ժամանակ, նախագահը հասկացրել է, որ Իրանը նախ պետք է դադարեցնի ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքները, որոնք խախտում են միջուկային համաձայնագիրը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին