Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին հերքում են Սյունիքի մարզպետարանից
«Հայտարարությունը, թե Կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը, իրականությանը չի համապատասխանում»,-Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
«Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ՀՀ կառավարության ծրագրով` պետբյուջեի միջոցներով սկսվել է նոր թաղամասի կառուցումը՝ 12 բնակելի տներով։
Փետրվարի 5-ին սկսված հողային աշխատանքների մեկնարկին ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի այլ աշխատակիցներ, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներ։
Հայտնում ենք, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։
Եթե Շուռնուխում ու Սյունիքի մարզի այլ բնակավայրերում կան բարեգործական ծրագրեր ու բարերարների ներդրումներ, ապա շնորհակալ ենք ու ողջունում ենք նման նախաձեռնությունները»,-ասվում է Սյունիքի մարզպետարանի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ բարերարների աջակցությամբ Շուռնուխում կառուցվող տների մասին Panorama.am-ին հայտնել էր նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Հայաստանի և սփյուռքի բարերարների աջակցությամբ Շուռնուխ գյուղում նոր թաղամաս կկառուցվի։ Բարերարները պատրաստ են նոր թաղամաս կառուցել։12 չէ ,15 տուն կառուցել՝ գոմով,մեջն էլ անասուն, որ մարդիկ ապրեն,լինի շուռնուխաբնակ, թե՝ արցախցի։ Այսօր առաջին օգնությունը ստացել ենք՝ վառելիք են ուղարկում Շուռնուխ։Անունները դեռ չեմ կարող հրապարակել, բայց կան պատրաստակամ մարդիկ»,-հայտնել էր Արշակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխում նոր թաղամաս է կառուցվում` 12 առանձնատներով
- Շուռնուխում «ստաբիլ տյաժոլի» վիճակ է․համայնքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին