Մեսսին նոր ռեկորդ է սահմանել
Իսպանիայի առաջնության խաղում կատալոնական «Բարսելոնան» հաղթել է «Բետիսին», փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ խաղն ավարտվել է 3։2 հաշվով։
«Կապույտ նռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսին փոխարինման դուրս գալուց հետո 136 վայրկյանում դարձել է գոլի հեղինակ: Սա արգենտինացու համար նոր անձնական ռեկորդ է Լա Լիգայում:
Այս պահին մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 43 միավորով երկրորդ տեղում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» վեց տարվա ընթացքում անընդմեջ ճանաչվել է որպես լավագույն ակումբ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն, Մեսսին և Լևանդովսկին հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը
- Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանել է Մեսսիի անհաջող տրանսֆերը