Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման վարույթ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ստեղծված վիճակի առնչությամբ՝ կապված տնօրենի ընտրության գործընթացի ու կրթական իրավունքի վրա դրա ազդեցության հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
2021 թվականի փետրվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի դիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է տեղեկություններ այն մասին, որ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները հայտարարել են գործադուլ, իսկ աշակերտները՝ դասադուլ:
Դիտարկման արդյունքները վկայում են, որ խոսքը վերաբերում է տնօրենի ոչ իրավաչափ կամ ոչ արդարացի սկզբունքով ընտրվելու մասին պնդումներին: Դրանից բացի, ստացվել է այնպես, որ դպրոցում խաթարված է դասերի բնականոն ընթացքը: Ավելին, դիտարկվել է նաև ոստիկանների ուղեկցությամբ տնօրենի դպրոց գալու դեպքերը:
Ուստի, հաշվի առնելով վերը շարադրված տվյալները՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և պարզաբանումներ են պահանջվել ԿԳՄՍ նախարարությունից և Ոստիկանությունից:
Հարակից հրապարակումներ`
- Աբովյանի թիվ 1 դպրոցում նորանշանակ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է
- Աբովյանի թիվ 1 դպրոցում աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում, տեղում են նաև ոստիկանները
- Ահազանգից հետո դպրոցի Աբովյանի դպրոցի նախկին տնօրենը հրավիրվել է ոստիկանություն
- Հայկ Փայտյան. Ռոմանոս Պետրոսյանի կինը, քենին, եղբոր կինն են դպրոցների տնօրեններ ընտրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան