Ինջեն լքում է իր կուսակցությունը Արցախին պաշտպանող ԱՄՆ-ից ժողովրդավարություն մուրալու պատճառով
Թուրքիայի նախագահական վերջին ընտրություններում նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Մուհարրեմ Ինջեն, հայտնել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (ԺՀԿ) դուրս գալու մասին՝ մեղադրելով նրան ամերիկամետ դիրքորոշման մեջ և հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ստեղծման մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Թուրքիայում անցած նախագահական ընտրություններում՝ 2018-ի հունիսին, Էրդողանը հաղթել էր 52,59% ձայնով, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ Ինջեն, հավաքել էր 30,64%:
«Ներկա ընդդիմությունը չի կարող մարտահրավեր նետել իշխանություններին, նա ներաճել է իշխանությանը և շատ գոհ է դրանից: Նրանք ժողովրդին բաժանում են երկու մասի, ձմերուկի նման: Իմ ուղին հակասում է նրանց ճանապարհից, ովքեր Միացյալ Նահանգներից ժողովրդավարություն են մուրում, որը ասում է թե մենք ի՞նչ ենք մոռացել Լիբիայում կամ ափսոսանք է հայտնում որ Թուրքիան օգնեց Ադրբեջանին: Ուստի ես լքում եմ ԺՀԿ-ն ու ստեղծում եմ «Հայրենիք» կուսակցությունը»,- Անկարայում լրագրողներին ասաց Ինջեն:
Նրա խոսքով, ԺՀԿ-ն ի վիճակի չէր միավորել կուսակցության անդամներին, այն զերծ է վստահությունից և փառասիրությունից և հեռացել է այն գաղափարախոսությունից, որով ստեղծվել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Ըստ Ինջեի, իր ստեղծած կուսակցությունը չի լինի մեկ անձի կուսակցություն:
«Մենք նոր ճանապարհ ենք մտնում: Ես հանրապետական եմ, Աթաթուրքի կողմնակից, որի ժառանգությունը ջնջվում է: Մենք գալու ենք իշխանության, թող ոչ ոք չկասկածի դրանում: ԺՀԿ-ն դարձել է ընդամենը ցուցանակ: Նրանք, ովքեր ասում են, թե էլ ուրիշ մեկը չկա, որ ընտրեն, մենք նրանց ընտրություն ենք առաջարկում, մենք կլինենք բոլոր 83 միլիոնի կուսակցությունը»,-ասել է Ինջեն:
Նա նաև քննադատել է Էրդողանին նրանում, որ նա չի կատարել իր նախընտրական խոստումները:
«Գնալով ընտրությունների՝ Էրդողանը շատ բան խոստացավ՝ գործազրկության կրճատում, կոռուպցիայի դեմ պայքար: Դե ի՞նչ: Նայեք թվերին, ամեն ինչ միայն վատացել է: Երկու տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի գինն ավելացավ 70% -ով: Ամեն ինչ թանկացել է: Էրդողանը ամեն ինչում մեղադրում է արտաքին ուժերին՝ ընդդիմությանը, արևմտյան երկրներին ... Նա պետք է հեռանա իր պաշտոնից »,-հավելել է թուրք քաղաքական գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան