Ռուսաստանը չի ցանկանում կառուցողական երկխոսություն Եվրոպայի հետ, ասում է Բորելը մոսկովյան այցից հետո
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում երկխոսություն սկսել Եվրոպայի հետ և չի բացառել Մոսկվայի նկատմամբ հետագա պատժամիջոցները՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ վերաբերմունքի համար: Այս մասին գրում է Euronews-ը։
Twitter-ում իր հայտարարության մեջ Բորելը նշել է՝ իր այցը Ռուսաստան «ընդգծեց, որ Ռուսաստանը չի ցանկանում օգտվել ԵՄ-ի հետ ավելի կառուցողական երկխոսության հնարավորությունից: «Դա ցավալի է, և մենք ստիպված կլինենք գծել դրա հետևանքները», - ասել է Բորելը:
Նա նշել է, որ Եվրոպան և Ռուսաստանը «իրարից հեռանում են», Մոսկվա կատարած «բարդ» այցից հետո, երբ տեղի ունեցավ ԵՄ երեք դիվանագետների վտարումը Մոսկվայից՝ հնչած մեղադրանքների պատճառով, որ նրանք մասնակցել են ցույցերին:
Կիրակի օրը հրապարակված բլոգային գրառման մեջ հետագա մեկնաբանություններում Բորելը ասում է, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները «ցածր մակարդակում էին» տարիներ և էլ ավելի էին վատթարացել այն բանից հետո, երբ Նավալնին թունավորվեց, որի համար նա մեղադրում է ռուսական պետությանը: Վերականգնվելով Գերմանիայում՝ Նավալնին վերադարձավ Ռուսաստան, որտեղ նրան ձերբակալեցին, ապա բանտարկեցին:
Հարակից հրապարակումներ`
- Բորելը հորդորում է ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև «լռության պատ» չստեղծել
- Լավրով. Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների հիմնական խնդիրը նորմալության բացակայությունն է
- Լավրովն ու Բորելը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
- Սերգեյ Լավրովն ու Ժոզեֆ Բորելը կքնարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը
- Զախարովան Բորելի հայտարարությունը որակել է կորոնավիրուսի դեմ ՌԴ պատվաստանյութերը վարկաբեկելու փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան