Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են Sputnik V-ի համատեղ արտադրության շուրջ
Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդը (RDIF) շարունակում է բանակցությունները թուրք գործընկերների հետ Sputnik V պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ:
Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ նովոստի»-ին հաղորդել էին ֆոնդում, վերջինս դեղագործական առաջատար թուրքական արտադրողի հետ համաձայնագիր է կնքել Թուրքիայում «Sputnik V» ռուսական պատվաստանյութ արտադրելու մասին և սկսել է տեխնոլոգիայի փոխանցումը:
Թուրքական «VisCoran» դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օզթուրք Օրանը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է, որ Թուրքիան մտադիր է սկսել Sputnik V պատվաստանյութի արտադրությունը ինչպես իր սեփական կարիքների, այնպես էլ արտահանման համար:
«RDIF-ը որոշակի համաձայնագրեր ունի թուրք գործընկերների հետ: Այստեղ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում նաև Թուրքիան, ունի իր օրենսդրությունը, որը կարգավորում է դեղերի, հատկապես՝ արտասահմանում արտադրվող դեղերի ներմուծման և օգտագործման պաշտոնական գրանցման կարգը: Սա կարևոր է նաև այն պատճառով, որ Թուրքիայում դիտարկվում է Sputnik V պատվաստանյութի համատեղ արտադրության հնարավորությունը: Այսպիսով, համապատասխան աշխատանքներն ընթանում են, բանակցությունները շարունակվում են, հետևեք նորություններին»,- ասել է լրատվական գործակալության աղբյուրը:
Sputnik V պատվաստանյութի օգտագործումն արդեն հաստատվել է 20 երկրում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում և Սերբիայում և Լիբանանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին