Վրաստան և ՌԴ մեկնելու պայմանները՝ ՀՀ քաղաքացիների համար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է պայմանները, որոնց ապահովման դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան կամ Ռուսաստան.
ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։
Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝
հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան (առավելագույնը 72 ժամ վաղեմության)՝ արված ստորև ներկայացված լաբորատորիաների կողմից: Թեսթի արդյունքները պետք է մուտքագրված լինեն «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում։
ℹ «Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածը IOS համակարգով ներբեռնելու համար` https://apple.co/3j0GDFd
Android համակարգով ներբեռնելու համար` https://bit.ly/3r4Duag
ℹ Ծրագրում ներառված լաբորատորիաների ցանկը` https://bit.ly/3owrpcc
Հարակից հրապարակումներ`
- Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է իր աշխատանքը
- Nordwind-ը Կալինինգրադից Երևան չարտերային չվերթներ կբացի փետրվարի 14-ից
- Ռուսաստանը վերսկսում է թռիչքները Հայաստանի հետ՝ շաբաթական 4 չվերթ
- Գյումրիից Մոսկվա և հետադարձ չվերթների ժամանակացույցը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան