Միջազգային քրեական դատարանը որոշել է, որ կարող է հետաքննել Պաղեստինի տարածքներում Իսրայելի ռազմական հանցագործությունները
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավորները եզրակացրել են, որ իրենց դատարանն ունի անհրաժեշտ իրավասություն՝ Պաղեստինի տարածքներում ռազմական հանցագործությունների մեղավորների նկատմամբ դատավճիռներ կայացնելու համար: Սա հնարավորություն է ստեղծում քրեական հետաքննություն իրականացնելու համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Դատավորներն ասել են, որ իրենց որոշումը հիմնված է այն փաստի վրա, որ Պաղեստինը մասնակից է եղել միջազգային դատարանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի ստեղծման համաձայնագրի: Նրանք նշել են, որ ՄՔԴ իրավասությունը տարածվում է «Իսրայելի կողմից 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո գրավված տարածքներում, մասնավորապես Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ Արևելյան Երուսաղեմում»: Դատավորները նաև նշել են, որ իրենց որոշումը Պաղեստինի պետական կարգավիճակը կամ դրա սահմանները որոշելու փորձ չէ:
Իսրայելը, որը ՄՔԴ անդամ չէ, դատապարտել է այս որոշումը, իսկ Պաղեստինի ինքնավարությունը ողջունել այն:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձում հակասեմականություն է որակել ՄՔԴ-ի կողմից Իսրայելին հետաքննելու փորձը «կեղծ ռազմական հանցագործությունների» մեղադրանքով: Նա դատապարտել է դատավորների որոշումը ՝ նշելով, որ Իսրայելն իրեն պաշտպանում է ահաբեկիչներից այն ժամանակ, երբ դատարանը հրաժարվում է հետաքննել դաժան բռնապետությունների հետ կապված գործեր, որոնք ղեկավարում են Իրանն ու Սիրիան:
Պաղեստինյան ինքնավարության արտաքին գործերի նախարարությունը որոշումն անվանել է «պատմական»:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ում գրառում է կատարել, ըստ որի, ԱՄՆ-ը դեմ է պաղեստինյան իրավիճակի վերաբերյալ ՄՔԴ-ի որոշմանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է հանդիմանալ Իսրայելի դեմ «անարդար» գործողություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան