ԱԺ-ն 87 պատգամավորով սկսեց հերթական նիստը
ԱԺ-ն 87 պատգամավորով սկսեց 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ 2 հարցը պարտադիր ընդգրկվում է նիստի օրակարգ և ևս 6 հարց ստացել է ԱԺ մշտական հանձնաժողովների դրական եզրակացությոնները և նույնպես կավելացվեն հերթական նիստի օրակարգ: ԱԺ նախագահը հայտնեց, որ օրակարգի նախագծում հանձնաժողովների կողմից բացասական եզրակացությամբ հարցեր չեն եղել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ խորհրդարանը կրկին ոչ կարևոր հարցեր է ընդգրկել օրակարգում, այն դեպքում, երբ կա արցախյան պատերազմի հետ կապված բազմաթիվ մարտահրավերներ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեց շոուներ կազմակերպելու մեջ և կոչ արեցին հանդես գալ կոնկրետ նախագծերով:
Քննարկումների արդյունքում ԱԺ օրակարգն ընդունվեց 7 պարտադիր քննարկման և 9-ը երկորդ բաժնում ընդգրկված հարցերով: Մինչ այդ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ԱԺ խորհրդի նիստին բացի խորհրդարանական մեծամասնությունից այլ խմբակցություն չի մասնակցել և առաջարկություն չի ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան