Եվրամիությունն ընդունել է Sputnik V պատվաստանյութի գրանցման հայտը
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (РФПИ) հունվարի 29-ին հայտ է ներկայացրել ԵՄ՝ Sputnik V պատվաստանյութը գրանցելու համար և հաստատում է, որ հայտը ընդունվել է, դրա հաստատման արագությունը որոշում է եվրոպական կարգավորիչը։ Այս մասին Ria-ին ասել են հիմնադրամից:
«РФПИ-ն դիմել է Եվրոպական դեղերի գործակալությանը (EMA)՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Sputnik V պատվաստանյութի վերաբերյալ գիտական խորհրդակցությանը մասնակցելու համար: Հիմնադրամի ներկայացուցիչները, Sputnik V պատվաստանյութեր մշակողները և EMA ներկայացուցիչները նման գիտական խորհրդակցություն են անցկացրել 2021թ․-ի հունվարի 20-ին», - ասել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդից։
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը 2021 թվականի հունվարի 29-ին դիմել է Եվրոպական Միությունում Sputnik V պատվաստանյութը գրանցելու համար և սկսել է EMA- ին տեղեկատվություն ներկայացնելու գործընթացը` փոփոխման վերանայման կարգով: Հիմնադրամը EMA-ից ունի պաշտոնական հաստատում, որ դիմումն ընդունվել է, հայտի հաստատման որոշումը կայացվում է EMA- ի կողմից, ասել են հիմնադրամում: