Նիկոլ Փաշինյանն օրգանապես պատրաստ չէ հրաժեշտ տալու վարչապետի աթոռին. Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում նշեց, որ երկու օր առաջ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն տարածեց, թե խորհրդարանական ընդդիմության և հանրային սեկտորից եկած ազդակները վկայում են՝ երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի զգացվում:
«Սա ոչ ավելին է քան իշխանությունների հերթական մանիպուլյացիան և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ»,- հայտարարեց պատգամավորը և իր պնդումը հիմնավորեց նրանով, որ չի կարծում, թե իշխանությունները մոռացել են մեկ ամիս առաջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին իրենց հայտարարությունները:
Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը, ըստ պատգամավորի, ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նրա՝ ժամանակավոր պաշտոնակատար չլինելու պարագայում:
«Անկեղծ եղեք և պարզապես ասեք, որ Նիկոլ Փաշինյանն օրգանապես պատրաստ չէ հրաժեշտ տալու վարչապետի աթոռին»,- հայտարարեց Իվետա Տոնոյանը և նկատեց, որ ազնիվ կլիներ, եթե խոսեին իշխանությունների ձախողումների և իրենց պատասխանատվության մասին:
Պատգամավորի խոսքով, իշխանությունն ունի մեկ օրակարգ՝ սեփական վերարտադրության ապահովումը, որը դրսևորվում է տարբեր երկրներում դեսպաններ նշանակելով կամ նախարարական պորտֆելների պահպանությանն ուղղված քայլերով:
«Հազարավոր տղաներ զոհվեցին, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, իսկ իշխանությունները շարունակում են իրենց օրակարգը»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը և ողբերգության ամբողջ ծավալը հասկանալու համար իշխանության ներկայացուցիչներին խորհորդ տվեց առանց զրահաբաճկոնների, առանց թիկնապահների ընդամենը գնամ Եռաբլուր, ինչի համար, ըստ նրա, քաջություն է պետք:
Պատգամավորը հայտարարեց, որ իշխանությունները պետք է ընդունեն՝ սուտ էին հեղափոխական բոլոր, նաև՝ տնտեսական հեղափոխության մասին խոստումները , ինչպես նաև «Արցախը Հայաստան է» աղաղակումը:
Ըստ Իվետա Տոնոյանի՝ այդ ամենի համար մեղավոր էին իշխանությունները, բայց պատասխան տվեցին բոլորը:
Հարակից հրապարակումներ`
- ժամանակին ՀԿ սեկտորով նման բան ասողի մազերը պոկում էին. Էդմոն Մարուքյան
- Դատական համակարգն աշխատում է 12, երբեմն 24 ժամյա ռեժիմով և չի սխալվում նա, ով չի աշխատում. Լիլիթ Թադևոսյան
- Արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պատրաստ է մարսել դատաիրավական բարեփոխումները. Տարոն Սիմոնյան
- ԱԺ օրակարգում 16 հարց կա, դրանցից գեթ մեկը ադեկվատ չէ. Տարոն Սիմոնյան
- ԱԺ-ն 87 պատգամավորով սկսեց հերթական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան