Իրանն ու Հայաստանը պատրաստվում են կարճաժամկետ հեռանկարում քառապատկել համատեղ առևտրի ծավալները
Իրան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը «90 Տնտեսություն» ինտերնետային կայքին տված հարցազրույցում ասել է, որ վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարը 5 օրյա այցով Թեհրանում էր, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվեցին: Յարիջանյանը հույս է հայտնել կարճ ժամկետում երկու երկրի առևտրափոխանակման ծավալները 400 միլիոն դոլարից հասցնել 1,5 միլիարդ դոլարի: Այս մասին գրում է Pars Today-ը։
Իրանի նորարարության և բարգավաճման հիմնադրամի նախագահ Ալի Վահդաթը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանում կբացվի Իրանի նորարարության և բարգավաճման հիմնադրամի գրասենյակը:
Sky News-ին տված հարցազրույցում, Վահդաթն ասել է, որ Նորարարության և բարգավաճման հիմնադրամի ծրագրում առաջնային տեղ է զբաղեցնում գիտելիքահեն ընկերությունների արտադրանքի արտահանման ծավալների աճը:
Նրա խոսքերով, այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, այդ թվում արտահանման համար նախատեսված մրցանակները և գիտելիքահեն ընկերությունների արտադրանքի արտահանման համար հնարավորություններ ստեղծելը:
Անդրադառնալով հարևան և տարածաշրջանի երկրների հետ նորարարության և բարգավաճման հիմնադրամի փոխգործակցությանը, նա նշել է.«Անցյալ շաբաթ Քենիայում բացվեց հիմնադրամի գրասենյակը, իսկ մեկ տարի առաջ գրասենյակ էր բացվել Ադրբեջանում: Հուսով ենք հիմնադրամը մինչև տարեվերջ գրասենյակներ կբացի նաև Հայաստանում, Աֆղանստանում և Իրաքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան