Նախկինները հորիզոնական հարթությամբ էին իրացումները կատարում, դուք՝ ուղղահայաց. Խաժակյանը՝ Կենտրոնի թաղապետին
«Կա՞ որևէ հնարավորություն, որով կդադարեցվեն ձեր նստավայրի հարևանությամբ իրականացվող ապօրինի շինարարությունները»,- Երևանի ավագանու նիստում դիմելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանին՝ հետաքրքրվեց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Նա նաև հարցերց. «Ո՞րն է պատճառը, որ Սայաթ-Նովա 5-ի պարագայում դեկտեմբերի 5-ից սկսված ապօրինի շինարարությունը մինչև փետրվարի 9-ը իրականացել է, մանսարդը կառուցվել է պատմական նշանակություն ունեցող շենքում:
Նախկինները հորիզոնական հարթությամբ էին իրացումները կատարում, դուք ուղղահայաց: Որպես թաղապետ առաջին հարցազրույցում ասել էիք՝ ժամանակին այլ փոխհարաբերություններ էին գործում, դրա համար էին ապօրինություններ տեղի ունենում, հիմա երբ ապօրինությունը տեղի է ունենում ձեր պատուհանի առջև, կա՞ն արդյոք այլ փոխհարաբերություններ, թե ոչ»:
Ավետ Պողոսյանն ասաց, որ քիչ տեղ է մնացել հորիզոնական հարթության վրա Կենտրոնում հողազավթում անելու համար և բնակիչներն անցել են ուղղահայաց հարթության վրա:
«Մեր բազմաբնակարան շենքերի տանիքները, ցավոք սրտի, մասնավոր սեփականություն են, և այդ տիպի աշխատանքների հետևանքների վերացման առումով մենք խիստ սահմանափակված ենք:
Մեր աշխատակիցները, ես գնացել ենք դեպքի վայր: Խոսքը վերաբերում է աշխատանքներն ավարտելուց հետո, քանի որ աշխատանքները կատարվել էին արձակուրդների ժամանակ:
Մենք հիմա դատական գործընթացի մեջ ենք, ինչը, կարծում եմ, հաջողությամբ առաջ կտանենք:
Բազմաբնակարան շենքերի տանիքների մասով համայնքների գործիքակազմը խիստ սուղ է, առկա կարգավորումներն ի օգուտ ապօրինիություն անող բնակիչների է, քան համայնքի»,- ասաց Ա. Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա