Խուդոյանը՝ Դանիբեկյանին. Դուք ձեզ կանգնեցրել եք երկընտրանքի առաջ, ցանկացած որոշում առաջացնելու է իրավական խոտան
«Փաստական նույն հանգամանքների դեպքում տարբերակած մոտեցումը վկայում է մի բանի մասին, որ վարույթն իրականցնող մարմնի համար կան դատավարության ցանկալի ու ոչ ցանկալի մասնակիցներ, այսինքն, այս մի տուժողը կարող է մեր դեմ խոսել կամ կողմ, այս տարանջատումն է գործում»,-դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ ներկայացնելով իր դիրքորոշումը Բաբկեն Մկրտչյանին քննվող գործով որպես տուժող ներգրավվելու միջնորդության վերաբերյալ։
Նա նկատեց, կամ վրիպակ է եղել, կամ դիտավարություն, եթե վրիպակ է, ապա մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազը ձեռնամուխ չի եղել այն ուղղելուն։
Խուդոյանն ասաց՝ ուսումնասիրել է հանգամանքները, թե ինչպես է Բաբկեն Մկրտչյանը վնասվածքներ ստացել։
«Եթե շատ ընդհանրացնեմ, բարեբախտաբար նա չի ունեցել Համլետ Թադևոսյանի ճակատագիրը, քանի որ նույն հանգամանքներում է ստացել նույն վնասվածքները»,- ասաց պաշտպանը։
Խուդոյանը նշեց, որ դատավորը կրկին կանգնել է երկընտրանքի առաջ՝ ցանկացած որոշման դեպքում առաջացնելու է իրավական խոտան։
«Եթե գործով տուժող ճանաչվի, ապա կստացվի, որ խախտել եք նրա իրավունքը այսքան ժամանակ, ոչ մի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի կարողացել հայտնել, մինչդեռ դրա իրավունքն ուներ։ Եթե չեք ճանաչում տուժող, ապա մյուս տուժողների նկատմամբ այս անձի նկատմամբ խտրական վերաբերմունք եք ցույց տալիս»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ այս գործով տուժող լինել չի կարող, իսկ ցանկացած որոշում սխալ է լինելու։
Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ սույն գործը չի վերաբերում սպանությունների կամ մարմնական վնասվածք հասցնելու փաստերին, հետևաբար, գործով տուժող չի կարող լինել։
Լսելով կողմերին՝ դատարանը գտավ, որ դատավարության այս փուլում հնարավոր չէ լուծել միջնորդությունը, քանի որ սույն գործով Մկրտչյանը դատակոչված է որպես վկա և պետք է ցուցմունք տա։
Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը, քանի որ դրա համար անհրաժեշտ է անդրադառնալ գործի փաստական հանգամանքներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան