Երևանի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ ու քաղաքաշինության բաժինները միավորվեցին
Երևանի ավագանի նիստում ներկայացվեց նախագիծ, որով առաջարկվում է վերակազմակերպել Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի «Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» և «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժինները և ստեղծել մեկ նոր բաժին՝ «Քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման» անվանումով:
Նախագծում նշվում է, որ բաժինների միավորումն առաջարկվում է կառուցվածքի օպտիմալացման գործընթացի առաջին փուլի շրջանակներում:
Երևանի ավագանու «Լույս» խմբացության անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, երբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը որոշի բաժնի պետ նշանակել՝ կոմունալ աշխատողի պետք է բերի, որ քաղաքի ճարտարապետական տեսքին հետևի՞, թե՞ ճարտարապետի բերի, որ աղբահանության գործառույթներին հետևի:
«Ինձ համար պատասխանատվության բաշխումը պարզպաես անհասկանալի է, վստահաբար արդյունավետության իմաստով ավելի վատ է լինելու: Անարդյունավետ է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչու համար է արվում, մեկ անձի փոփոխության հարց է»,- նշեց նա:
Դավիթ Խաժակյանն ընդգծեց՝ Կենտրոնում ապօրինի շինարարությունների ծավալը դարձել է շատ մեծ:
«Փաստորն ստացում է, որ պարոն Պողոսյանի նշանակումից ամիսներ է անցել, մենք ունենք նման խնդիր, ինչպես միշտ՝ օրենսդրական բազան վատն է, նախկինները վատն են, բայց մենք բան չենք կարող անել: Ի՞նչ ենք անում, բերում ենք կոմունալի բաժինը միացնենք ճարտարապետական բաժնին, բայց մեկ է՝ այդ խնդիրները չեն լուծվելու»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:
Հարակից զեկուցող ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ այս նախագծին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել:
Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվեց 24 կողմ, 11 դեմ, 8 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ: Որոշումն ընդունվեց:
Հարակից հրապարակումներ`
- Թ. Վարդանյան. Կրճատեք քաղաքապետի խորհրդականների, նրանց օգնականների, վարորդների հաստիքները
- Խաժակյան. Ոչ թե պետք է թեժ գծի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնենք, այլ խնդիրը լուծենք
- Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցները հնարավոր է գործազուրկ դառնան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա