ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Կրիմսկում
ՖՖ մրցավարներն այս օրերին անցկացնում են ուսումնամարզական հավաք Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հավաքին մասնակցում է 32 մրցավար և 5 հրահանգիչ, իսկ ծրագրի ղեկավարը Սլավիկ Ղազարյանն է։Դասախոսություններ կարդալու համար ՖԻՖԱ-ից հրավիրվել են մասնագիտացված հրահանգիչներ՝ ՖԻՖԱ-ի տեխնիկական մասով՝ ռուս Վալենտին Իվանովը, ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստության մասով՝ լեհ Գժեգոշ Կժոսեկը։
Բացի տեսական դասերից, մրցավարները նաև ուսումնասիրում են խաղի կաննոների նոր փոփոխություները, քննարկում ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված ուսուցողական դրվագները, ՀՀ VBET Պրեմիեր Լիգայից և Հայաստանի VBET գավաթի խաղարկության հանդիպումների ընթացքում գրանցված վիճելի պահերը։ Մրցավարները նաև անցկացնում են ֆիզպատրաստության մարզումներ և վարում են ընկերական հանդիպումներ՝ տեսական գիտելիքը գործնականում կիրառելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները