Իշխանությունն ինքն իրեն սրանով դրել է փակուղի. «Հայրենիքի» մամուլի խոսնակ
««Հայրենիք» կուսակցությունն իր գործողությունները կառուցում է հանուն Հայաստանի, իր գործողությունները կառուցում է, որպեսզի այս դավաճանին հեռացնի իշխանությունից»,- ասուլիսում ասաց կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Նա նշեց, թե կոնկրետ որ իրավիճակում ինչ գործողությունների կդիմի կուսակցությունը, կախված է տվյալ իրավիճակից:
Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը շարունակեց, որ իրենք ստեղծել են կուսակցություն և հարցերի հանգուցալուծումը տեսնում են քաղաքական ճանապարհով:
«Սահմանադրական ճանապարհները չեն սպառվել, մարդկանց որոշակի մասսայի գեներացման պարագայում հասնելու ենք իշխանության փոփոխության»,- ասաց Ս. Հակոբյանը:
Նա նշեց, որ «Իմ քայլը» նախապես հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին, սակայն, վստահ է, ուսումնասիրություններ են կատարել ու հասկացել, որ մեծամասնությունը պահելու շանսերը չնչին են:
«Իրականում իշխանությունն ինքն իրեն է սրանով դրել փակուղի: Այն հազարավոր մարդիկ, որոնք մտածում էին ընտրություններով հանսնեն փոփոխության, հիմա գիտեն, որ ճանապարհը փողոցում իրենց խոսքն ասելն է»,- ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարը:
Բաբկեն Հարությունյանն ասաց, որ փետրվարի 20-ին ժամը 15:00-ին քաղաքացիները պետք է հավաքվեն Ազատության հրապարակում.
«Կամ նստում ենք տանն ու ամեն օր հայրենիք մի մասը հանձնվում է թշնամուն, երկիրը հայտնվում է սոցիալ-տնտեսական ավելի վատ վիճակում, կամ փետրվարի 20-ին դուրս ենք գալիս փողոց՝ դավաճան իշխանություններին հեռացնելու համար: Չպետք է հանձնվել, պետք է հետևողական ու համբերատար պայքարել: Հիշեք՝ հուսահատությունը բերելու է նրան, որ այս դավաճաններն ավելի ծանր պայմանների հասցնեն բոլորիս»:
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են. Էդմոն Մարուքյան
- Իշխան Սաղաթելյան. Մենք դեմ ենք եղել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին
- Առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին
- Փաշինյանի՝ արտահերթ ընտրության առաջարկը դրական արձագանք չի ստացել ԱԺ ընդդիմության կողմից
- «Հայրենիք»-ն այսօր Շիրակում է
- «Հայրենիք»-ի անդամները շարունակում են մարզային հանդիպումները
- «Հայրենիք»-ը մարզերում շարունակում է աշխատանքային հանդիպումները
- Առաջիկայում «Հայրենիք» կուսակցությունը կձևավորի կանանց ու երիտասարդների ավելի կուռ խորհուրդներ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա