Հունաստանի վարչապետը Նիկոսիայում. Չի լինելու երկու պետության լուծում Կիպրոսում
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը նախօրեին Նիկոսիայում կայացած հանդիպմանը համատեղ դիրքորոշում են հայտնել Կիպրոսի խնդրի վերաբերյալ:
Երկու առաջնորդները նշել են , որ Կիպրոսի բաժանման հարցի միակ լուծումը կարող է լինել երկ-գոտային, երկհամայնքային ֆեդերացիան, որն առաջացել է 1974թ-ին թուրքական ներխուժմամբ՝ հանգեցնելով 200,000 փախստականի, հազարավոր զոհերի և հարյուրավոր կանանց բռնաբարության: Այս մասին գրում է Greek City Times-ը։
«Այսօրվա այցը կիպրական խնդրի համար զգայուն ժամանակահատվածում է», - ասել է Միցոտակիսը, նշելով, որ ՄԱԿ-ի հովանու ներքո այս խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում:
«Ես վստահեցրի, որ Թուրքիայի օկուպացիայի վերջը և գործունակ և փոխընդունելի լուծում գտնելը շարունակում է մնալ Հունաստանի արտաքին քաղաքականության գերխնդիրը», - ասել է Միցոտակիսը։
«Ցավոք, Թուրքիան և Կիպրոսի թուրք նոր առաջնորդը «գտնվում են ՄԱԿ-ի սահմաններից դուրս՝ պնդելով երկու երկրների անհիմն դիրքորոշումը, ինչը մերժված է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի, այլ նաև ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից։ Անկարան և (Կիպրոսի թուրք ղեկավար Էրսին) Թաթարը պետք է իմանան, որ երկխոսության վերսկսումը տեղի կունենա իմ ընդգծած սահմաններում»,- ասել է Միցոտակիսը, ավելացնելով, որ «լուծումը չպետք է ծառայի Թուրքիայի նպատակներին»:
Հիշեցնենք, որ վերջերս Կիպրոսի թուրքական հատված կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Կիպրոսի համար պետք է լինի երկու պետության ստեղծման լուծումը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան և ԱՄԷ-ն առաջին անգամ մասնակցելու են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի MEDUSA զորավարժություններին
- Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը կայցելի Բաքու՝ ի աջակցություն Ադրբեջանի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին