Չալաբյան. Արայիկ Հարությունյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ
«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ, «Այբ» հիմնադրամի բարերար Ավետիք Չալաբյանը գրում է.
«Երեկ «Այբ» հիմնադրամը պաշտոնապես ՀՀ դատախազություն է ներկայացրել հանցագործության մասին ծավալուն հաղորդում՝ Կրթության և Գիտության նախկին նախարար Արայիկ Հարությունյանի դեմ։ Նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման, և դրա միջոցով պետությանը և հիմնադրամի շահառուներին հասցրած առավել մեծ չափի վնասների մեջ։
Շատերը հիշում են, թե ինչպես Արայիկ Հարությունյանը, պաշտոնը ստանձնելու տառացիորեն առաջին օրվանից, «խաչակրաց արշավանք» էր սկսել «Այբ» հիմնադրամի և նրա ղեկավարների դեմ։
Արդյունքում, թեև նրա ներկայացրած բոլոր մեղադրանքները մտացածին և անհիմն դուրս եկան բազմաթիվ ստուգումների արդյունքում, հիմնադրամի հեղինակությանը որոշակի վնաս հասվեց, իսկ նրա կողմից իրականացվող կարևորագույն կրթական ծրագրերը կասեցվեցին՝ փաստացի զրկելով հազարավոր երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից, և փոշիացնելով մինչ այդ հիմնադրամի բարերարների և պետության կողմից ներդրված մեծածավալ միջոցները, և բազմաթիվ նվիրյալ մասնագետների հսկայական աշխատանքը։ Մեր ընտանիքը ևս տուժողների թվում էր՝ թե որպես հիմնադրամի բարերար, և թե որպես նրա բարձրորակ կրթական ծառայություններից օգտվող շահառու։
Դատախազությունը երեկ գործը ընդունել է վարույթ, և հիմնադրամի բազմաթիվ աջակիցները վճռական են տրամադրված՝ այն հասցնելու տրամաբանական ավարտի և վերականգնելու արդարությունը, եթե ոչ այս իշխանությունների օրոք, ապա ապագայում։
Այս գործը պետք է կարևոր նախադեպ դառնա մեր երկրում, որ այսուհետև բարձր պետական պաշտոնը չի կարող դառնալ կամայականությունների հիմք, և յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի իր խոսքին, գործին, և դրա արդյունքում հասարակությանը տված օգուտին և վնասին»։
Հարակից հրապարակումներ`
- «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան
- Դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ․ «Այբ» կրթական հիմնադրամ
- Փաստաբան. «Այբ»-ի վերաբերյալ քրգործը 3 տարի կրթության հայտնի նախարարի խելակորույս խնդրանքների արդյունքն է
- Քրգործ է հարուցվել «Այբ» հիմնադրամի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան