Ադրբեջանցիները հարձակումներ են սկսկել Արման Թաթոյանի դեմ
Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև պատգամավորներ:
Հայաստանի Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակից նշում են, որ հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ:
«Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալիքներ են ուղարկվում նաև անձնական նամակագրությամբ:
Այս հարձակումները կապված են Պաշտպանի այն հայտարությունների հետ, որոնք վերաբերում են ՀՀ սահմանների որոշման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին, ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների (դրոշների ու ցուցանակների) հայտնվելուն ու քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքներին:
Ընդ որում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները բացահայտ կեղծվում են, որից հետո ենթարկվում են մանիպուլյատիվ շահարկումների:
Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է Սյունիքում ադրբեջական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության անթույլատրելիության մասին Պաշտպանը խոսել է ադրբեջանական պատերազմական հանցանքների, պատերազմի սպառնալիքների ու էթնիկ զտումների ու պետական աջակցությամբ հայատյացության ֆոնին, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացնում են՝ որպես «հիստերիա», իրենց բառերով ձևակերպված, «այսպես կոչված Սյունիքում»:
Մեկ այլ դեպքում Կապանի օդանավակայանի հետ կապված Պաշտպանի հայտարարությունները Կապանի քաղաքապետի մեկնաբանությունների հետ միասին ներկայացվում են՝ որպես «սկանդալի հարուցում» ու «Հայկական ռեվանշիստների օդային հիստերիա»՝ նշելով, որ օդանավակայանը նույնիսկ պետք է օգտագործվի ադրբեջանական ռազմական ավիացիայի համար ու դարձյալ սպառնալով պատերազմի այսպես կոչված «երկաթե բռունցքով»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարաձակ դատապարտելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների այս մանիպուլյատիվ հարձակումները, որ իրականացվում են քաղաքական գործիչների մասնակցությամբ, անձնական նամակագրությամբ ու կեղծում են Պաշտպանի իրական հայտարարությունները, հրահրում են նոր թշնամանք ու հայտյացություն: Դրանք հղի են մարդու իրավունքների նոր խախտումներով»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։
Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված...
Опубликовано Arman Tatoyan Вторник, 9 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Արման Թաթոյանի վարկանիշը մեծացել է. իշխանական կուլիսներում քննարկում են նրան «խաղից հանելու» հարցը
- Իշխանավեճի պատճառով ստվերված են մարդու իրավունքների իրական խնդիրները. ՄԻՊ
- ՀՀ սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում պատերազմի ու ուժի կիրառության սպառնալիքների ներքո. ՄԻՊ
- Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների վերադարձը հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՄԻՊ
- Ադրբեջանն իր արարքներով, զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ գործարարներին զրկել են տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից. ՄԻՊ
- Արման Թաթոյան. ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն որոշումների հիմքում
- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակիչները զրկվել են հողատարածքներից. Թաթոյան
- Արման Թաթոյանը Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում է
- Արման Թաթոյանի ստորագրությամբ ադրբեջանական ԶՈւ հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել տարբեր երկրների իրավապահ մարմիններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան