Ադրբեջանից Հայաստան վերադարձավ 5 հայ գերի
Հայ գերիներ տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։ Հայրենիք է վերադարձել 5 գերի։ Հայտարարվեց գերիների անունները․
1. Ալոյան Թաթուլ Սամվելի
2. Գալստյան Արայիկ Հրաչյայի
3. Իսրայելյան Հովհաննես Գևորգի
4. Մովսիսյան Վահրամ Արայիկի
5. Մանուկյան Կարեն Արայիկի
Նշենք, որ «Էրեբունի» օդանավակայանում հավաքվել են գերիների բազմաթիվ հարազատներ, որոնք սպասում էին, որ վերադարձողների մեջ կլինեն նաև իրենց զավակները։
«20 հոգու ցուցակ եք կազմում, հինգ հոգու անուն եք ասում, արա։ Ով եք դուք, արա, ով է ձեր ղեկավարությունը»,- «Էրեբունի» օդանավակայանում զայրացած բարձրաձայնեց գերիներից մեկի հարազատը։
Հիշեցնենք, որ նախապես խոսվում էր ավելի քան 20 գերիների վերադարձի մասին, սակայն, ինչպես պարզ դարձավ, Հայաստան է վերադարձել 5 գերի։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների խումբ է վերադառնում Հայաստան
- Ռազմագերիներից շատերի ծնողները, հավատացել են, որ իրենց երեխաներն Իրանում են, և գնացել են Թավրիզ. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին